Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով՝ քննելու պատերազմի հանգամանքները

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով՝ քննելու պատերազմի հանգամանքները
19.11.2020 | 15:04

ԱԺ ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները՝ խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, ոչ թե քննիչ հանձնաժողով, որի ղեկավարը կրկին կլիներ իշխանությունից: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ամեն մի զոհված զինվորականի, ամեն մի կորած զինվորականի, ամեն մի գնդի, ստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը, ամեն բան պետք է նախապատրաստվեն, և իմանանք, թե ինչ է կատարվել:

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ